ԳլխավորԼուր

Մեսսին ժամանել է Փարիզ, որտեղ պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ

Լիոնել Մեսսի

«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Լիոնել Մեսին ժամանել է Փարիզ, որտեղ պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՊՍԺ-ն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել՝ ակնարկելով Մեսիի տեղափոխության մասին:

Goal.com կայքը գրում է, որ Մեսին Փարիզում բուժզննություն կանցնի, որից հետո պայմանագիր կկնքի փարիզյան ակումբի հետ:

Նշվում է, որ Մեսին ՊՍԺ-ի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկ տարով:

Հիշեցնենք, որ Մեսսին հեռացել է «Բարսելոնայից», քանի որ չի համաձայնվել աշխատավարձի կրճատմանը։

Comments (1)

  1. […] ՊՍԺ-ի ֆուտբոլիստ էր դարձել 2021 թվականի ամռանը՝ «Բարսելոնայի» հետ պայմանագրի […]

Comment here