Հայաստանի Հանրապետության օգոստոսի 11-ին առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։
Երևանում օգոստոսի 11-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +20-ից +22, վաղը ցերեկը՝ +34-ից +36, երեկոյան՝ +30-ից +32 աստիճան։
Comment here
You must be logged in to post a comment.