ԳլխավորԼուր

Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ. Գագիկ Սուրենյան

Երեւանի Հանրապետության հրապարակը անձրեւի ժամանակ

Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ, ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

«Ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով, մարզերի մեծ մասում, այդ թվում նաև Երևանում, տեղումները առաջիկա 5 օրերին կշարունակվեն»,-նշված է գրառման մեջ։

Օդի ջերմաստիճանը մարտի 19-23-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-12, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-13 աստիճանով։