ԳլխավորԼուր

Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում

Ապրիլի 7-ի ժամը 12:00-ի դրությամբ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Comment here