Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 10-ին առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում այս գիշեր կլինի +20-ից +22, վաղը ցերեկը՝ +35-ից +37, երեկոյան՝ +33-ից +35 աստիճան։
Comment here
You must be logged in to post a comment.