Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում են ԱԻՆ-ից:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 2-4-ն՝ աստիճանաբար ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևանում մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:
Մայրաքաղաքում այս գիշեր օդի ջերմաստիճանը կլինի +11-ից +13, վաղը ցերեկը՝ +20-ից +22, երեկոյան՝ +19-ից +21 աստիճան։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։