ԳլխավորԼուրԽճանկար

Մինչև 2025 թվականը Չինաստանը կկարողանա արհեստական ​​անձրև և ձյուն առաջացնել երկրագնդի տարբեր կետերում

Ձյան տեղումներ ԱՄՆ-ում

Չինաստանը լայնորեն ընդլայնում է եղանակի վերահսկման իր ծրագիրը և նպատակ ունի մինչև 2025 թվականը երկրի տարածքի կեսից ավելին՝ շուրջ 56%-ը պահել վերահսկողության տակ՝ հարկ եղած դեպքում առաջացնելով ​​անձրև և ձյուն, տեղեկացնում են ita.am կայքից։ Այս կերպ նրանք ցանկանում են ավելացնել բերքատվությունն ու միջոցներ ստեղծել բնական աղետների (երաշտ, կարկուտ, անտառային հրդեհներ և այլն) հետևանքներն ավելի արագ հաղթահարելու կամ ընդհանրապես չեզոքացնելու համար։

Այդ ծրագիրը, որն ընդունված է անվանել Cloud seeding, իրագործվում է տասնյակ այլ առաջատար երկրներում, սակայն Պեկինի մշակած ծրագիրն ամենահավակնոտն է ու ամենաընդգրկունը։ Ինչպես հաղորդում է The Guardian լրատվական գործակալությունը, Չինաստանում այս ծրագրի վրա աշխատում է ավելի քան 35000 մարդ։

Չինաստանը 2008 թվականին՝ Օլիմպիական խաղերից անմիջապես առաջ Պեկինում սկսեց լրջորեն սկսեց զբաղվել այս նախագծի մշակմամբ և ինչպես արդյունքները ցույց տվեցին՝ սպասվող անձրևները սկսեցին տեղալ նախքան միջոցառումների մեկնարկը։ Արդեն 2016 թվականի հունիսին Չինաստանը 30 միլիոն դոլար հատկացրեց իր սեփական ծրագրի մշակման համար: Մեկ տարի անց կառավարության կողմից ծրագրին հատկացվեց 168 միլիոն դոլար՝ անհրաժեշտ սարքավորումները ստանալու համար։

2019 թվականին Չինաստանի պետական ​​լրատվամիջոցները հաղորդեցին, որ արևմտյան Սինցզյան շրջանում եղանակի վերահսկման այս տեխնոլոգիան կարկտահարությունների դեպքերը կանխել է շուրջ 70%-ով:

Ըստ գիտնականների, արհեստական անձրև կամ ձյուն առաջացնելը սկզբունքորեն բավականին պարզ է․ քիմիական նյութերը, ինչպիսիք են օրինակ արծաթի յոդիդը (silver iodide) և հեղուկ ազոտը (liquid nitrogen), ամպերի մեջ ցողելը կարող է ջրի կաթիլները խտացնել՝ առաջացնելով անձրև կամ ձյուն։

Comment here