ԳլխավորԼուր

Հնդկաստանը 2023 թվականին բնակչության թվով առաջ կանցնի Չինաստանից

Հնդկաստան, հնդիկներ

Հնդկաստանը 2023 թվականի կեսերին բնակչության թվով առաջ կանցնի Չինաստանից, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի զեկույցին։

Ըստ «Ժողովրդագրական ցուցանիշներ» աղյուսակում ներկայացված տվյալների՝ 2023 թվականին Հնդկաստանի բնակչությունը կհասնի 1,4286 միլիարդի, մինչդեռ Չինաստանում այդ ցուցանիշը կհասնի 1,4257 միլիարդի։

Հավելանք, որ 2022 թ. նոյեմբերին երկրագնդի բնակիչների թիվան անցել է 8 միլիարդից։