ԳլխավորԼուրԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակային տեղերի մրցույթ` Պեկինի տեխնոլոգիական համալսարանում

Պեկինի տեխնոլոգիական համալսարան

Պեկինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից հատկացված 3 կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ մագիստրոսական և/կամ ասպիրանտական կրթական ծրագրերով ուսանելու համար:

Ուսանողները մրցույթին կարող են դիմել ինչպես ինքնուրույն, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության միջոցով: Ինքնուրույն դիմել ցանկացողների համար հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. դեկտեմբերի 31-ն է:

Այն ուսանողները, որոնք կցանկանան դիմումները ներկայացնել ԿԳՄՍ նախարարության միջոցով, պետք է լրացված հայտադիմումի պատճենը մինչև 2023 թ. դեկտեմբերի 19-ը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն, հեռախոս՝ (+374 10) 59-96-46:

Նշենք նաև, որ մրցույթին մասնակցելու դիմումավճարը կազմում է 600 չինական յուան:

Տեղեկացնում ենք, որ կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև դիմելու ընթացակարգը հասանելի է այստեղ: