ԳլխավորԼուրԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակային ծրագիր՝ Իտալիայում ուսանելու համար

Իտալիայի Ինսուբրիայի համալսարանը

Իտալիայի Ինսուբրիայի համալսարանի Միջազգային համագործակցության գրասենյակը հայտարում է ուսանողների համար կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին: Նախատեսվում է տրամադրել 20 կրթաթոշակ, յուրաքանչյուրը 10.000 եվրոյի չափով, երկու տարի ժամկետով (յուրաքանչյուր տարվա համար՝ 5.000 եվրո):

Այս մասին տեղեկանում ենք ՃՇՀԱՀ-ի կայքից։

Կրթաթոշակները նախատեսված են բարձր առաջադիմությամբ ուսանողների համար՝ 2023/24 և 2024/25 ուստարիներին անգլերենով կամ իտալերենով եռամյա կամ մագիստրատուրայում ուսումնառելու համար:

Սա բացառիկ հնարավորություն է Իտալիայի Կոմո կամ Վարեզե քաղաքների համալսարաններում սովորելու համար: Դասընթացների մասնակցության գրանցումը կկատարվի i-STUD հարթակում՝ մինչև 2023 թվականի մայիսի 31-ը, Իտալիայի ժամանակով մինչև 12.00:

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով: