ԳլխավորԼուրԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Բրազիլիայում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացը

Համալսարան Բրազիլիայում

Մեկնարկել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների փոխանակման (PEC-G) և պորտուգալերենը որպես օտար լեզու ուսանելու (PEC-PLE) ծրագրերի 2027 թ․ ընդունելությունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

PEC-G և PEC-PLE ծրագրերը Բրազիլիայի համալսարաններում օտարերկրյա ուսանողների փոխանակման ծրագրեր են՝ նախատեսված անվճար հիմունքներով այդ երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության համար՝ մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով։

Ծրագրերի դիմումները պետք է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի դեսպանություն (հասցե՝ Հյուսիսային պողոտա 1, 7-րդ հարկ, գրասենյակ 21)։

Ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/4cycmdz8 :

Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել դեսպանության հետ՝ cultural.ierevan@itamaraty.gov.br էլ. փոստի միջոցով:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews