Երեւանի պետական համալսարանի գիտխորհուրդը որոշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակ սահմանել:
Ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի տեղեկացմամբ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն առաջարկել է լավագույն ուսանողի համար կրթաթոշակ, որը ֆակուլտետի որոշմամբ, անվանակոչվել է Գևորգ Արշակյանի անվամբ:
Հիշեցենք, որ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության, իրավագիտության ֆակուլտետների և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ Գևորգ Արշակյանը հետմահու պարգևատրվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։