Ինդոնեզիայի բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիայի նախարարությունը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով կրթաթոշակների տրամադրման մասին՝ «Kemitraan Negara Berkembang» (KNB) ծրագրի շրջանակում։ Ինդոնեզիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում միջազգային ուսանողներին՝ այդ երկրի 34 համալսարաններից մեկում ուսանելու նպատակով:
«KNB» կրթաթոշակն աջակցություն է զարգացող երկրների հեռանկարային ուսանողներին՝ նրանց հնարավորություն ընձեռելով սովորելու Ինդոնեզիայի առաջատար համալսարաններում: Կրթաթոշակը ներառում է ուսման վարձի փոխհատուցում, ամսական նպաստ, առողջապահական ապահովագրություն և տեղափոխման ծախսեր:
Ծրագրի առավելագույն տևողությունը բակալավրիատի համար 4 տարի է, մագիստրատուրայի համար՝ 2 տարի, ասպիրանտուրայի համար՝ 4 տարի:
Դիմել կարող են առավելագույնը 21 տարեկան անձինք մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը։
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն՝ կից նյութերից:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews