ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակային ծրագրին մասնակցելու հայտերի ընդունելություն Լեհաստանում

Ադամ Միցկեւիչի անվան համալսարանը Պոզնանում (Լեհաստան)

Մեկնարկել է Լեհաստանի Լեյն Կիրկլանդի անվան 2023-2024 թթ. կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունելությունը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ծրագրով նախատեսվում է 2 կիսամյակի ուսուցում ասպիրանտների համար՝ լեհական 5 ակադեմիական կենտրոններից մեկում (Վարշավա, Կրակով, Վրոցլավ, Պոզնան, Լյուբլին): Կրթական ծրագիրը ներառում է առնվազն երկշաբաթյա մասնագիտական ​​դասընթաց պետական, մասնավոր և ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև վարպետության դասեր հետևյալ մասնագիտություններով՝

• տնտեսագիտություն և կառավարում,

• կառավարում բիզնեսում, հասարակական կազմակերպություններում, մշակույթում, կրթության և առողջապահության ոլորտներում,

• պետական ​​կառավարում (պետական ​​իշխանության և ինքնակառավարման մարմիններ),

• իրավունք,

• սոցիալական գիտություններ (սոցիալական հոգեբանություն, սոցիոլոգիա),

• քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ,

• շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանություն,

• անվտանգության և կիբերանվտանգության խնդիրներ,

• հակաճգնաժամային կառավարում,

• զարգացման քաղաքականություն և մարդասիրական օգնություն:

Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են՝

• բարձրագույն կրթություն,

• մինչև 40 տարեկան,

• մասնագիտական ​​փորձը` առնվազն 2 տարի,

• առնվազն 6 ամիս տևողությամբ նախկին արտասահմանյան կրթաթոշակի մասնակցության օրվանից նվազագույնը 2 տարվա ընդմիջում:

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 1-ն է:

Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://kirkland.edu.pl/en/scholarship-competition/: