ԳլխավորԼուրԿրթաթոշակ

Անվանական կրթաթոշակ՝ 10-16 տարեկան երաժիշտների համար

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը, որը միտված է մշակույթի և արվեստի տաղանդավոր ներկայացուցիչների բացահայտմանն ու հեռանկարային աջակցմանը, սահմանում է տարեկան անվանական կրթաթոշակ 10-16 տարեկան երաժիշտների համար։

Կրթաթոշակը սահմանվում է հետևյալ մասնագիտությունների համար՝ ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրոմբոն, հարվածայիններ, դաշնամուր, տավիղ։

Ընտրության ընթացքում միջազգային ժյուրիի կողմից դիտարկվելու են ՀՀ բոլոր մարզերից և Երևանից պատանի երաժիշտների հայտերը, որոնցից կընտրվեն տասը լավագույնները։

Կրթաթոշակառուներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Տարին մեկ անգամ հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթաթոշակառուները կմեկնեն արտասահման՝ մասնակցելու աշխարհահռչակ արտիստների ու անվանի դասախոսների վարպետության դասերին, ինչպես նաև հնարավորություն կունենան տարվա ընթացքում մասնակցել նրանց առցանց վարպետության դասերին։ Վերջինից զատ յուրաքանչյուր կրթաթոշակառուի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի կողմից հնարավորություն կընձեռվի անվճար ներկա գտնվել նվագախմբի հայաստանյան բոլոր համերգներին ու փորձերին, ինչպես նաև նվագախմբի հյուրընկալած արտիստների ու երաժիշտների հայաստանյան վարպետության դասերին։

Կրթաթոշակին դիմելու պահանջներին և պայմաններին կաելի է ծանոթանալ հիմնադրամի www.m4f.foundation կայքէջում։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 22-ն է։

Comment here