ԳլխավորԿրթաթոշակԿրթություն

Կրթաթոշակներ՝ ԵՊՀ-ի, ՀԱՀ-ի ու ՀԱԱՀ-ի ուսանողների համար

Կրթաթոշակ

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը կրթաթոշակներ է հատկացնելու Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողների՝ փոխհատուցելով չորս տարիների ուսման վճարը:

Հիմնադրամը տարեկան ընդհանուր առմամբ 100․000 ԱՄՆ դոլար կտրամադրի Շիրակից, Լոռիից, Տավուշից, Սյունիքից, Վայոց Ձորից և Արցախից եկած առաջադեմ ուսանողներին:

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը ոչ միայն ֆինանսապես կաջակցի ուսանողներին որակյալ կրթություն ստանալու հարցում, այլև կօգնի բարձր առաջադիմություն ունեցող և իրենց համայնքում ակտիվություն ցուցաբերող ուսանողներին իրենց համայնքների բարգավաճմանը և երկրի զարգացմանը նպաստելու գործում, կխթանի տեխնոլոգիական զարգացումը Հայաստանում, կապող օղակ կդառնա կրթական երեք հաստատությունների, տեխնոլոգիական ոլորտների և ՀՀ կառավարության միջև:

Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչները կընտրեն կրթաթոշակ ստացող ուսանողներին՝ դրանք տրամադրելով ամենամրցակցային հայտ և մոտիվացիոն նամակ նեկայացրած ուսանողներին։ Ծրագիրը կկառավարի Հայաստանի ամերիկյան համալսարանը։