ԳլխավորԼուր

ԵՊՀ թիմերը հիանալի արդյունքներ են գրանցել «ICPC» մրցույթի քառորդ եզրափակիչում

ԵՊՀ թիմերը գրանցել են հիանալի արդյունքներ «ICPC» մրցույթի հայաստանյան քառորդ եզրափակիչում, հայտնում են Մայր բուհից։

«Good Knight» թիմը (անդամներ՝ Սամվել Անդրեասյան, Ռոբերտ Քոչարյան, Համլետ Պետրոսյան, մարզիչ՝ Արմեն Անդրեասյան) զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ լուծելով առաջադրված 13 խնդիրներից 10-ը։

ԵՊՀ «Very Serious Round», «Improvis» և «Binary Bullets» թիմերը, լուծելով վեցական խնդիրներ, զբաղեցրել են երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը։

Գրանցած այս հաջողություններով համալսարանականները նվաճել են կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր և կշարունակեն մրցապայքարը Թբիլիսիում՝ պայքարելով արդեն միջազգային ասպարեզում։