ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 2110-Ա/2 հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողի ատեստավորման գործընթացի ժամանակացույցն ըստ ուղղությունների և քննական կենտրոնների։
Տեղեկությունը հայտնում են ԳԹԿ-ից։
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներն ատեստավորման մեկնարկից 1 (մեկ) ժամ առաջ՝ ժամը 9.00-ին անձը հաստատող փաստաթղթով և անցաթղթով պետք է ներկայանան ատեստավորման կենտրոններ:
Ատեստավորումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ յուրաքանչյուր մանկավարժական աշխատող իր էլեկտրոնային հասցեին ստանալու է իր անցաթուղթը։