ԳլխավորԼուր

Կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև հունիսի 7-ը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի ուսուցիչներ, հիշեցնում եմ, որ կամավոր ատեստավորման մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հունիսի 7-ը։ Բոլոր մանրամասները և դիմելու ուղեցույցը՝ https://escs.am/am/news/12528

Ինչ վերաբերում է առարկայական ուղեցույցներին, ապա հիշեցնեմ, որ կամավոր ատեստավորման կարգի համաձայն, յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակվելու է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվելու են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։

Կարգի հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=162427»,-գրել է նա։