ԳլխավորԼուր

Ժաննա Անդրեասյանը երեխաների համար ընթերցել է Ղազարոս Աղայանի «Խելոք գլուխը»

Ժաննա Անդրեասյան

Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային գրադարանում պարգևատրել է Ընթերցանության օլիմպիադայի հաղթող շուրջ 30 աշակերտների, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ շեշտելով, որ ընթերցանության խրախուսման նպատակով այս տարի առաջին անգամ նախարարությունը «Մայրենի» առարկայի շրջանակում անցկացրել է ընթերցանության օլիմպիադա:

Ընդգծելով կարդալու կարևորությունը սովորելու գործընթացում՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երեխաների կրթական արդյունքների վերլուծության ընթացքում ընթերցանության պակասն առանցքային խնդիր է դիտարկվում: Նրա խոսքով՝ անկախ տեքստի բովանդակությունից ու բնագավառից՝ էական նշանակություն ունեն կարդացածը հասկանալն ու վերլուծելը:

Գիրք նվիրելու օրվա շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը երեխաների համար ընթերցել է Ղազարոս Աղայանի «Խելոք գլուխը» ստեղծագործությունը, որին հաջորդել է կարճ քննարկում։

Միջոցառման ավարտին երեխաներն այցելել են Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան՝ ծանոթանալու հայ գրատպության պատմությանը։

Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում Հայաստանի ազգային գրադարանումԳիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում Հայաստանի ազգային գրադարանումԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Գիրք նվիրելու օրվա միջոցառման ժամանակԳիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում Հայաստանի ազգային գրադարանում