Հայաստանում ՏՏ ընկերությունների աշխատակիցների թիվը 2024 թվականին նվազել է մոտ 2 հազարով։ Այս մասին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ, UATE) տարեկան 24-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի վերջի դրությամբ ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում աշխատել է շուրջ 45,6 հազար մարդ։
Նրա խոսքով` նվազել է նաև ընկերությունների թիվը՝ 11-հազարից հասնելով 6 հազարի։
Որպես հիմնական պատճառ նա նշել է դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի աճը՝ 2022 թվականին մոտ 20 տոկոսով։ Դրա հետևանքով տեղական ընկերությունների աշխատանքի ինքնարժեքը դոլարային արտահայտությամբ աճել է, և, հետևաբար, նրանք ավելի քիչ մրցունակ են դարձել գնային առումով:
Մեկ այլ պատճառ է ծրագրավորման մեջ արհեստական բանականության և լեզուների խոշոր մոդելներիաճող կիրառությունը։ Արդյունքում ԱՄՆ-ում ՏՏ ոլորտում նոր թափուր աշխատատեղերի թիվը 2022 թվականի համեմատ նվազել է մոտ 70%-ով։
Միջոցառմանը մասնակցել են տեխնոլոգիական համայնքի ավելի քան 300 ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր: