ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և Դրեյփեր համալսարանի նախագահ Ասրա Նադիմի միջև փետրվարի 13-ին ստորագրվել է հայ ուսանողներին պետական կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ պայմանագիր:
Արշակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ձեռներեցության դասընթացների մասնակցելու մրցույթ է անցկացվել, ինչի արդյունքում Դրեյփեր համալսարանը Հայաստանից ընդհանուր առմամբ 15 հոգու պետք է ընտրի իրենց մոտ սովորելու համար:
3 նմանատիպ մրցույթ է անցկացվելու, մեկն արդեն կայացել է, հավաստագրեր են տրվել 8 հոգու:
Հաղթողների դասընթացները տևելու են մարտի 15-ից ապրիլի 18-ը: Սիլիկոնյան Հովտում սովորելու համար հաղթողներին դրամաշնորհ է տրամադրել ՀՀ կառավարությունը:
Դասընթացներից զատ՝ ևս 2 շաբաթ, համաձայն նոր կնքված պայմանագրի, մասնակիցները հնարավորություն կունենան մնալ Դրեյփերի համալսարանում: Այնտեղ նրանք կկարողանան շփվել և ներդրումներ գտնել իրենց նախագծերի համար:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։