ԳլխավորԼուրԿրթություն

«Բջջային հավելվածներ անդրոիդի համար». երկրորդ փուլի ընդունելություն

Մեկնարկում է «Սամսունգի ինովացիոն կամպուս» նախաձեռնության «Բջջային հավելվածներ անդրոիդի համար» մեկամյա ծրագրի երկրորդ փուլի ընդունելությունը: Նոր խմբերի դասերը կանցկացվեն 2022 թ. սեպտեմբերից:

Ծրագրին կարող են դիմել տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված 14-16 տարեկան պատանիներ Տավուշի մարզից, Երևան, Վանաձոր և Գյումրի քաղաքներից: Ծրագիրը դեռևս դասավանդվում է ռուսերենով, ուստի լեզվի իմացությունը կարևոր է: Ուսուցումն անվճար է:

Ծրագիրը տևում է մեկ ակադեմիական տարի և ներառում է 132 ակադեմիական ժամ, որից 122 ժամ դասընթաց՝ շաբաթական 4 ժամ տևողությամբ, 8 ժամ խորհրդատվություն անհատական նախագծերի վերաբերյալ, 2 ժամ անհատական նախագծերի ներկայացում:

Դասերն անցկացվում են հանգստյան օրերին UWC Դիլիջանի դպրոցում՝ Սամսունգի ժամանակակից տեխնիկայով համալրված համակարգչային լաբորատորիայում: Սովորողների համար ապահովվում է տրանսպորտ:

Ծրագիրը բաղկացած է 5 մասից՝ «Ջավա ծրագրավորման հիմունքները», «Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն», «Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ», «Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ Ջավա լեզվում», «Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ»:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ samsungcampus.uwcdilijan.am կայքից: Հարցերի համար անհրաժեշտ է զանգահարել +374 60 750 800 (ներքին՝ 1104), +374 93 844 979 հեռախոսահամարներին կամ գրել samsungcampus@uwcdilijan.am էլ. փոստին: