ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

ԵՊՀ-ն հայտարարում է ասպիրանտուրայի ընդունելություն

Երևանի պետական համալսարանը հայտարարում է 2021-2022 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն հեռակա ուսուցմամբ, անվճար և վճարովի հիմունքներով:

ԵՊՀ-ին հատկացվել է հեռակա ուսուցմամբ (անվճար) 9 տեղ (այդ թվում՝ 1 տեղ Արցախի Հանրապետության համար), վճարովի հիմունքով՝ 20 տեղ։

Անվճար և վճարովի հիմունքներով հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի տեղերի համար դիմումներն ընդունվում են սույն թվականի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը ներառյալ:

Կից ներկայացվում է ասպիրանտուրայի տեղերի բաշխվածությունը՝ ըստ մասնագիտությունների:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի բաժին (Ա. Մանուկյան 1, hեռ.՝ (010) 555-531, (060) 710-188, (091) 527-391):

Comment here