ԳլխավորԼուր

ԵՊՀ ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի

Խաչիկ Աբաջյան

ԵՊՀ ուսանողական խորհուրդը նոր նախագահ ունի։

Այսօր կայացած ԵՊՀ ՈւԽ նախագահության նիստում նախագահ է ընտրվել Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ Խաչիկ Աբաջյանը, տեղեկանում են ԵՊՀ Ուսխորհրդի ֆեյսբուքյան էջից։

«Շնորհավորում ենք նորընտիր նախագահին։ Վստահ ենք, որ Խաչիկի ղեկավարությամբ կառույցը կգրանցի նոր հաջողություններ։

Շնորհակալություն ենք հայտնում Դավիթ Ափոյանին 5 տարիների անմնացորդ նվիրումի և ուսանողական խորհուրդը լավագույնս առաջնորդելու համար։

Ինչպես նշեց Դավիթ Ափոյանը. «Այս կառույցը կարող է քեզ մի ամբողջ կյանք նվիրել, եթե պատրաստ լինես ինքդ նվիրվել նրան, նվիրվել համալսարանին…»»,-նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ Դավիթ Ափոյանն այսօր հայտնեց, որ ավարտել է պաշտոնավարումը որպես ԵՊՀ ՈւԽ նախագահ։