ԳլխավորԽճանկար

Լևոն Ներսիսյանի ծննդյան օրն է

Լեւոն Ներսիսյան

Այսօր համալսարանական ֆենոմեն Լևոն Ներսիսյանի ծննդյան օրն է, նշված է ԵՊՀ ֆեյսբուքյան էջում։

«Լ. Ներսիսյանը ծնվել է 1931 թ. Երևանում: Նա՝ հայ մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին, Երևանի պետական համալսարանի ուսանող էր, իսկ հետագայում արդեն՝ անտիկ գրականության դասախոս:

Բոլոր նրանք, ովքեր բախտ են ունեցել դառնալու մեծագույն վարպետի ուսանողը, պատմում են այն մասին, թե ինչպիսի լեփ-լեցուն լսարաններում էին անցնում նրա դասախոսությունները:

Դրանք բաց չէին թողնում ոչ միայն Մայր բուհի, այլև մյուս բուհերի ուսանողները, քանի որ Լևոն Ներսիսյանի դասախոսություններն իսկական ներկայացումներ էին՝ հագեցած արժեքավոր տեղեկություններով և միայն իրեն բնորոշ մատուցման բարձր արվեստով:

Լևոն Ներսիսյանը մահացել է 1999 թ., սակայն նրա անունը մինչև այժմ շարունակում է համալսարանական որակյալ կրթության հոմանիշը լինել: Շնորհավո՜ր»,-նշված է գրառման մեջ։

«Ասում են՝ մարդը Homo Sapiens է, այսինքն՝ բանական արարած: Հիմա հարց տամ ձեզ՝ իսկ ապուշները՝ ապուշներն ի՞նչ է, մարդ չե՞ն: Մարդ են… Իբր թե բանականությունը տարբերում է մարդուն անասնական աշխարհից. շատ թեական պատասխան է: Ասում են՝ մարդը տարբերվում է ուրիշ դասերից զգացմունքներով: Իբր մարդը սիրել գիտի, ատել գիտի, իբր անասունը չգիտի: Մինչդեռ ի՞նչ սեր, երբ մարդիկ հազարամյակներով իրար կոտորել են, դավաճանել են, իսկ այնքան կան լավ գազանիկներ, որոնք երբեք ոչինչ իրար չեն արել…». Լևոն Ներսիսյան