Մի խումբ ուսանողներ ևս միացել են այսօր մեկնարկած անհնազանդության ակցիաներին։
«Ուսանո՛ղ, միացի՛ր», «Ուսանո՛ղ, ոտքի՛» կոչերով ԵՊՀ ուսանողները դասադուլի կոչ են անում։
Նույն կոչերով մի խումբ ուսանողներ շրջում են Պոլիտեխնիկում։
Աբովյան քաղաքի Էներգետիկական քոլեջի ու Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողները ևս միացել են դասադուլին։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից երթով եկել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։