Այսօր առավոտվանից մայրաքաղաքում խաղաղ անհնազանդության ակցիաներ են։ Մասնակիցների մի մասը Բագրատ սրբազանի գլխավորությամբ այցելում են բուհեր՝ դասադուլի կոչ անելով։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները մայիսի 4-ին երթ էին սկսել Կիրանցից դեպի Երևան, որտեղ մայիսի 9-ին ժամը 16-ից հետո հանրահավաք սկսվեց։ Բագրատ սրբազանը մինչեւ ժամը 20.00-ն ժամանակ տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական տալու համար, որից հետո հայտնեց, որ մայիսի 10-ից սկսում են անհնազանդության խաղաղ ակցիաները՝ կոչ անելով դասադուլ ու գործադուլ անել։