ԳլխավորԼուրԿրթություն

Մեկնարկել է «ԵՊՀ Օլիմպիադա–2023»-ը

ԵՊՀ օլիմպիադա

Մեկնարկել է «ԵՊՀ Օլիմպիադա–2023»-ը, հայտնում են բուհից։

Օլիմպիադան անցկացվում է հանրակրթական (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինֆորմատիկա) և լրացուցիչ կրթական (հայոց եկեղեցու պատմություն, տրամաբանություն, սոցիոլոգիա, պետության և իրավունքի հիմունքներ, էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ, տնտեսագիտություն) առարկաներից:

Հանրակրթական առարկաների օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով՝ բացի ինֆորմատիկայից, որն անցկացվել է մեկ փուլով։ Լրացուցիչ կրթական առարկաների օլիմպիադան նույնպես կանցկացվի մեկ փուլով։

Նշենք, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ հանրակրթական առարկաների օլիմպիադայի հաղթող (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին, համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում, առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ: Լրացուցիչ կրթական առարկաների հաղթող աշակերտները կարժանանան կրթաթոշակի: