ԳլխավորԼուր

Ավարտական միջոցառում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

Ավարտական միջոցառում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, հայտնում են ՊՆ-ից։

Հանդիսավոր արարողության շրջանակում բակալավրի կրթական ծրագրով ուսուցում ստացած ակադեմիայի շրջանավարտներին և մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։

Միջոցառման ավարտին շրջանավարտները հրաժեշտ են տվել ակադեմիայի դրոշին և անցել հանդիսավոր երթով։

Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը, բարձրաստիճան զինվորականներ և այլք։

Ավարտական միջոցառում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

Ավարտական միջոցառում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

Ավարտական միջոցառում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

Ցուցադրական ելույթներ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

Երեխան ու զինվորականը՝ Ցուցադրական ելույթներ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում