ԳլխավորԼուր

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ֆրանսերենի լսարան է բացվել

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ֆրանսերենի լսարան է բացվել

Փետրվարի 2-ին Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի Սեն-Սիր ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, հայտնում են ՊՆ-ից։

Հյուրերը շրջել են ակադեմիայի տարածքում, ծանոթացել պայմաններին, հնարավորություններին և ուսումնանյութական բազային։ Նրանց ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, գործունեությունն ու կրթական ծրագրերը։

Քննարկվել են ակադեմիաների փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Ֆրանսիայի ԶՈւ ներկայացուցչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
Ֆրանսիայի ԶՈւ ներկայացուցչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի մասնակցությամբ ակադեմիայում բացվել է ֆրանսերենի՝ ժամանակակից լուծումներով հագեցած լսարան։

Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվել է երկու ակադեմիաների փոխգործակցության շրջանակում Հայաստանում կրթություն ստացող ֆրանսիացի կուրսանտին և ուսանելու նպատակով Ֆրանսիա մեկնող հայ կուրսանտին:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում
Ֆրանսիայի ԶՈւ ներկայացուցչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա