Հոկտեմբերի 21-ին Հայաստանում մեկնարկել են հեռակա ուսուցման ընդունելության քննությունները։
Հոկտեմբերի 25-ին հանրապետության 10 քննական կենտրոններում անցկացվել է «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) առարկայի քննությունը։ Հայտագրվել է 621 դիմորդ (անգլերեն հանձնողների նախնական թիվը 609 է, ֆրանսերեն հայտագրել է 7, գերմաներեն՝ 4 և իսպաներեն՝ 1 դիմորդ)։
Գնահատման եւ թեստավորման կենտրոնը ներկայացնում է քննական թեստերն ու պատասխանները։
«Անգլերեն»
«Ֆրանսերեն»
«Գերմաներեն»
«Իսպաներեն»
Հիշեցնենք՝ այս տարի հեռակայի քննություններն անցկացվում են կենտրոնացված կարգով՝ միասնական քննությունների նման:
Այդ նպատակով հանրապետությունում ձևավորվել է 14 քննական կենտրոն, 6-ը՝ մարզերում և 8-ը՝ մայրաքաղաքում:
Հաջորդ քննությունը հոկտեմբերի 26-ին է. դիմորդները կստուգեն գիտելիքները «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից։