ԳլխավորԼուր

Վաղը «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունն է

Դիմորդներն ու շրջանավարտները քննություն են հանձնում. 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլ

Հունիսի 12-ին մեկնարկել են բուհերի 2026-2027 թթ. ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի քննությունները։

Հունիսի 23-ին դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։

Հայտագրվել է ընդհանուր 4232 դիմորդ (2025-ին՝ 4646), հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից (ԳԹԿ)։

Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու՝ մինչև ժ. 18.00-ն։

Բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլում հայտագրվել է 16 426 դիմորդ՝ հանձնելու համար 21 130 քննություն։

Այս փուլի վերջին քննական օրը հունիսի 30-ն է։

Երկրորդ փուլով ընդունելության միասնական, կենտրոնացված քննությունների ավարտից հետո տեղի կունենա հիմնական փուլի մրցույթի ամփոփումը` բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) համար:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews