Հունվարի 20-ին մեկնարկել են 2024–2025 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները. հունվարի 21-ին դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Աշխարհագրություն» առարկաներից։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Քիմիա»
«Աշխարհագրություն»
Հանրապետությունում գործել է 15 քննական կենտրոն, որից 11-ը մարզերում, 4-ը՝ Երևանում: «Քիմիա» հայտագրածների ընդհանուր թիվը 1045 է, Երևանում՝ 418 և մարզերում՝ 627: «Աշխարհագրություն» հանձնողների նախնական թիվը 51 է։
Երկու առարկաների դեպքում էլ քննությանը հատկացվել է 3 ժամ։
Գնահատականները հայտնի կդառնան քննության 5-րդ օրը, դրա հաջորդ օրն էլ բողոքարկումն է լինելու:
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննություններն անցկացվում են հունվարի 20-ից փետրվարի 4-ը։
Հաջորդ քննական օրը հունվարի 27-ն է։ Այդ օրը նախատեսված է քննություն «Օտար լեզուներ»-ից։