ԳլխավորԼուր

2024 թ. հունվար-փետրվար ամիսների միասնական քննությունների ժամանակացույցը

Դիմորդ, քննություն

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2024 թվականի հունվար- փետրվար ամիսներին անցկացվող միասնական քննությունների ժամանակացույցը, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

Ըստ այդմ, քննական օրեր են հունվարի 20-ը, 21-ը, 27-ը, 28-ը, փետրվարի 3-ը և 4-ը:

«Հայոց լեզու և հայ գրականություն»-հունվարի 20

«Քիմիա», «Աշխարհագրություն»— հունվարի 21

«Օտար լեզուներ»-հունվարի 27

«Ֆիզիկա», «Հայոց պատմություն»-հունվարի 28

«Մաթեմատիկա»-փետրվարի 3

«Կենսաբանություն», «Ռուսերեն» — փետրվարի 4