Հունվարի 9-ին ՀՀ-ում մեկնարկում են 2023-2024 ուսումնական տարվա 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունները (առաջին փուլ)։
Առաջինը «Հայոց լեզու և հայ գրականություն»-ն է։
12-րդցիների հաջորդ քննությունը «Մաթեմատիկա»-ն է՝ հունվարի 12-ին, ապա «Հայոց պատմություն»-ը՝ հունվարի 16-ին։
Հիշեցնենք, որ 12-րդցիները կարող են ուսումնական տարվա ընթացքում քննություն տալ 2 անգամ՝ ձմռանն ու ամռանը։ Փաստաթղթերում գրանցվում է ամենաբարձր գնահատականը։