ԳլխավորԼուր

Վաղը դիմորդները «Հայոց պատմություն» ու «Քիմիա» կհանձնեն (2026 թ. միասնական քննությունների առաջին փուլ)

Դիմորդներն ու շրջանավարտները քննություն են հանձնում. 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլ

Հունվարի 24-ին Հայաստանում մեկնարկել է 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլը, որին մասնակցելու համար հայտագրվածները 12 538-ն են։

Վաղը՝ փետրվարի 8-ը, առաջին փուլի վերջին քննական օրն է. դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց պատմություն» ու «Քիմիա» առարկաներից, Usanogh.amին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

«Հայոց պատմություն» հանձնելու համար հայտագրվել է 1 364 դիմորդ (454՝ Երևանում, 910-ը՝ մարզերում)։

«Քիմիա» » հանձնելու համար հայտագրվել է 1 428 դիմորդ (651՝ Երևանում, 777-ը՝ մարզերում)։

Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու՝ մինչև ժ. 18.00-ն։

Հիշեցնենք, որ 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում են հունվարի 24-ից փետրվարի 8-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews