ԳլխավորԼուր

ԲՊՀ-ն դիմորդներին առաջարկում է անվճար փորձնական քննություն հանձնել

ԲՊՀ, Բրյուսովի անվան պետական համալսարան

Ընդունելության քննություններին ընդառաջ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը դիմորդների հնարավորություն է ընձեռում անվճար հիմունքներով հանձնելու փորձնական քննություն բուհի կողմից առաջարկվող մասնագիտությունների գծով:

«Ապրիլի 22-ին և 29-ին մեր համալսարանում դուք հնարավորություն կունենաք անվճար հիմունքներով հանձնելու քննություն՝ համապատասխան առարկայի իմացության մակարդակը ստուգելու նպատակով:

Մասնակցության համար անհրաժեշտ է անցնել այս հղմամբ՝ https://bit.ly/3Mepoko և առցանց գրանցել ձեր տվյալները:

Գրանցման վերջնաժամկետը ապրիլի 20-ն է, ժամը 18:00-ն»,-նշված է հաղորդագրության մեջ: