ԳլխավորԼուր

«Օտար լեզուներ». 2023-24 թթ. ուստարվա բուհերի ընդունելության քննության նախնական արդյունքները

Ֆրանսերենի դասասենյակ

Հունիսի 9-ին մեկնարկել, հունիսի 27-ին ավարտվել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները։

Հունիսի 13-ին դիմորդները քննություն են հանձնել «Օտար լեզուներ» առարկայից։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։

«Անգլերեն»

Հայտագրվել է 5634, մասնակցել է 5370 դիմորդ (2022-ին՝ 5502, 2023-ի առաջին փուլում` 3080 դիմորդ)

Միջին միավորն է 13.25 (2022-ին` 13.71, 2023-ի առաջին փուլում` 12,87տոկոս)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 643 մարդ կամ 32 տոկոս (2022-ին՝ 535 կամ 9,7 տոկոս, 2023-ի առաջին փուլում` 520 մարդ կամ 15,7 տոկոս)

18-20 միավոր են ստացել 878 մարդ կամ 16,4 տոկոս (2022-ին՝ 1131 կամ 20,6 տոկոս, 2023-ի առաջին փուլում` 1131 մարդ կամ 20,6 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 621, 19-19.75՝ 52, 20՝ 5 դիմորդ։

«Գերմաներեն»

Հայտագրվել է 57, մասնակցել է 55 դիմորդ (2022-ին՝ 93, 2023-ի առաջին փուլում`26 դիմորդ)

Միջին միավորն է 13,74 (2022-ին՝ 14,71, 2023-ի առաջին փուլում`12,13)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 3 մարդ կամ 5,5 տոկոս (2022-ին՝ 9 կամ 9,7 տոկոս, 2023-ի առաջին փուլում` 2 հոգի կամ 7,7 տոկոս)

18-20 միավոր են ստացել 7 մարդ կամ 12,7 տոկոս (2022-ին՝ 35 կամ 37,6 տոկոս, 2023-ի առաջին փուլում` 2 հոգի կամ 7,7 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 6, 19-19.75՝ 1, 20՝ 0 դիմորդ։

«Ֆրանսերեն»

Հայտագրվել է 40, մասնակցել է 38 դիմորդ (2022-ին՝ 70, 2023-ի առաջին փուլում`16դիմորդ)

Միջին միավորն է 12,74 (2022-ին՝ 13,14, 2023-ի առաջին փուլում`14,89)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 4 մարդ կամ 10,5 տոկոս (2022-ին՝ 6 կամ 8,6 տոկոս, 2023-ի առաջին փուլում`չկան)

18-20 միավոր են ստացել 6 մարդ կամ 15,8 տոկոս (2022-ին՝ 15 կամ 21,4 տոկոս, 2023-ի առաջին փուլում`2 հոգի, կամ 12,5 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 3, 19-19.75՝ 3, 20՝ 0 դիմորդ։

«Իսպաներեն»

Հայտագրվել է 1, մասնակցել է 1 դիմորդ

Միջին միավորն է 18,5 (2023-ի առաջին փուլում՝ 16,25)

«Իտալերեն»

Հայտագրվել է 3, մասնակցել է 3 դիմորդ

Միջին միավորն է 18,33 (2023-ի առաջին փուլում՝ 19,25)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 0

18-20 միավոր են ստացել 2 մարդ, մասնակիցների 66,6 տոկոսը, այդ թվում` 18-18.75`1, 19-19.75՝ 1, 20՝ 0 դիմորդ: