Հունիսի 9-ին մեկնարկել, հունիսի 27-ին ավարտվել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները։
Հունիսի 16-ին դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։
«Մաթեմատիկա»
Հայտագրվել է 5018, մասնակցել է 4847 դիմորդ (2022-ին՝ 5296, 2023-ի առաջին փուլում` 2884)
Միջին միավորն է 11.43 (2022-ին` 11,04, 2023-ի առաջին փուլում` 10,46)
7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 874 մարդ կամ 18 տոկոս (2022-ին՝ 1068 կամ 20,2 տոկոս, 2023-ի առաջին փուլում` 792 մարդ կամ 27,5տոկոս)
18-20 միավոր են ստացել 478 մարդ կամ 9,9 տոկոս (2022-ին՝ 319 մարդ կամ 6,0 տոկոս, 2023-ի առաջին փուլում` 215 մարդ կամ 7,5 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 235, 19-19.75՝ 192, 20՝ 51 դիմորդ։