ԳլխավորԼուր

Բուհեր չընդունված դիմորդների ծնողները և դիմորդները՝ կրկին ԱԺ-ի դիմաց

Բուհեր չընդունված դիմորդների ծնողները և դիմորդներն այսօր՝ հուլիսի 22-ին, կրկին հավաքվել էին Ազգային ժողովի մոտ ու ակցիա էին իրականացնում՝ պահանջելով լուծում տալ իրենց հարցին՝ նշելով, թե անարդարացի է, որ իրենք ստացել են բարձր բալեր, չեն ընդունվել որևէ տեղ, սակայն օրինակ 7,5 բալ ստացողն ընդունվել է:

Ծնողներն առաջարկում են խնդիրը լուծելու համար տեղեր ավելացնել, այսինքն ոչ թե ցածր միավոր ստացածին հանեն, այլ տեղեր ավելացնեն բարձր բալեր ստացած դիմորդների համար, իսկ առաջին կիսամյակից հետո եթե նրանք քննություններին ցածր ստանան՝ չշարունակեն հետագա ուսումնառությունը։

Հիշեցնենք, որ ծնողներն ու դիմորդները բողոքի ակցիա էին իրականացրել նաեւ երեկ՝ Գնահատման եւ թեստավոման կենտրոնի ու ԱԺ-ի դիմաց։

Խնդրին անդրադարձել է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը։

Comment here