ԳլխավորԼուր

Մահացել է «Միսս Գեղեցկություն-2012»-ի հաղթող Անահիտ Աբաջյանը

Խորը կսկիծով տեղեկացա, որ կյանքից անժամանակ հեռացավ Անահիտ Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը։

«Անահիտը ապրում էր Ախալքալաքում, շատ ակտիվ, պայծառ, լավատես ու գեղեցիկ անձնավորություն էր։ Տարիներ առաջ նա փայլուն հաղթանակ տարավ «Ունիսոնի» կազմակերպած գեղեցկության մրցույթին և արժանացավ «Միսս Գեղեցկություն 2012» տիտղոսին։ Միշտ պատրաստ էր իր մասնակցությունը բերել ցանկացած կարևոր միջոցառմանը, չէր խորշում Ջավախքից գալ Երևան՝ հաշմանդամ աղջիկներին քաջալերելու և ոգեշնչելու համար։

Շատ ցավալի, անդառնալի կորուստ։ Հանգչիր խաղաղությամբ, Անահիտ ջան…»,-նշված է գրառման մեջ։

Comment here