ԳլխավորԽճանկար

Եգիպտոսում 10 մարդ խեղդվել է՝ փորձելով փրկել խեղդվող երեխային

Առնվազն 11 մարդ է խեղդվել Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայի մոտ գտնվող լողափերից մեկում, որը փակվել է իշխանությունների որոշմամբ։

Այս ասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ներին։

Հաղորդագության մեջ նշվում է, որ 10 մարդ միաժամանակ խեղդվել է՝ փորձելով փրկել խեղդվող երեխային։

Լողափը փակվել էր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։ Դժբախտ պատահարի զոհերը լողափ են գնացել վաղ առավոտյան, որպեսզի խուսափեն պարեկապահակային ծառայության աշխատակիցներից։

Տեղի բնակիչներն այդ վայրն անվանում են «Մահվան լողափ»՝ հաճախակի արձանագրվող պատահարների պատճառով։

Փրկարարներն արդեն հայտնաբերել են խեղդվածներից 6-ի մարմինները։

Comment here