ԳլխավորԼուր

Հանկարծամահ է եղել Ալեքսանդր Ամարյանը

Ալեքսանդր Ամարյան

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հանկարծամահ է եղել «Ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության ազգային ճակատի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։

Նշենք, որ Ալեքսանդր Ամարյանն իր «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն»-ի միջոցով տարիներ շարունակ պայքարում էր աղանդների դեմ:

Դեկտեմբերին նա կդառնար 63 տարեկան։

Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 14-ին՝ ժամը 18։00-ին,Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։