Կյանքի 68-րդ տարում իր մահկանացուն է կնքել ռուսաց լեզվի և գրականության մասնագետ, ԱրՊՀ երկարամյա վաստակ ունեցող դասախոս Իգոր Մարտիրոսյանը, հայտնում են բուհից:
Նա կանգնած է եղել ԱրՊՀ ռուսաց լեզվի ամբիոնի հիմնադրման ու զարգացման ակունքներում և, դասախոսելուն զուգահեռ, համալսարանում տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի, դեկանի պաշտոններ՝ նպաստելով ռուսաց լեզվի ամբիոնի զարգացմանն ու մասնագիտության կայացմանը ԱրՊՀ-ում։
Նա իր մարդկային ու մասնագիտական որակների շնորհիվ վայելում էր գործընկերների և ուսանողների սերն ու հարգանքը։
ԱրՊՀ ռեկտորը, պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը ցավակցում են Իգոր Մարտիրոսյանի հարազատներին։ Իգոր Մարտիրոսյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում։
Comment here
You must be logged in to post a comment.