ԳլխավորԼուր

Ստեփանավանում անցկացվում է «Երիտասարդ ինժեներների հավաք-2021»-ը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը Ստեփանավանում անցկացնում է ուսանողների կողմից երկար սպասված «Երիտասարդ ինժեներների հավաք-2021»-ը։

Հավաքին մասնակցում է ավելի քան 100 ուսանող, ձևավորվել է 8 ջոկատ հայկական արքայատոհմերի անուններով՝ Արշակունիներ, Բագրատունիներ, Արտաշեսյաններ, Երվանդունիներ, Արծրունիներ, Մամիկոնյաններ, Սյունիներ, Հայկազունիներ։

Հավաքի վեց օրերի ընթացքում մասնակիցները մրցելու են 8 մարզաձևերում։ Հանդիպումներ, քննարկումներ են ունենալու հասարակական, մշակութային, համալսարանի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։ Մասնակիցները կսովորեն ազգային պարեր՝ համալսարանի պարուսույց Ավետիս Ղասաբյանի հետ։

Հավաքի մասնակիցները  հանդիպում-դասախոսություն  են ունեցել Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ Սամվել Շահինյանի հետ «Կյանքը, կամ որտեղից է սկսվում հայրենասիրությունը» թեմայով։

Հավաքին մասնակիցները հանդիպում են ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Տիգրան Մարտիրոսյանի հետ, ում հերթապահության ժամանակ էլ եղել է պատերազմի առաջին հարվածը։

Ռազմահայրենասիրական ոգին բարձրացելու և ներդրված ավանդի համար Տիգրան Մարտիրոսյանը համալսարանի կողմից արժանացել է շնորհակալագրի և անվանական ժամացույցի։

Comment here