Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) համալրել է Ճարտարապետական կրթության եվրոպական ասոցիացիայի (The European Association for Architectural Education- EAAE) անդամների շարքը՝ դառնալով այս հեղինակավոր կառույցի լիիրավ անդամ։
1974-ին Բրյուսելում հիմնադրված EAAE-ն այսօր միավորում է 140 համալսարան և կրթական հաստատություն ամբողջ Եվրոպայից:
Առաջիկայում նախատեսվում է անդամ բուհերի ճարտարապետական դպրոցների ղեկավարների հանդիպում, որի շրջանակում կձևավորվեն նոր համագործակցության ուղիներ և ծրագրեր՝ խթանելու ճարտարապետական կրթության զարգացումը և համատեղ գիտական նախաձեռնությունները։