Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Այս պաշտոնը թափուր էր հունվարի 4-ից, երբ պաշտոնից ազատվեց Արմեն Ղուլարյանը։
Հիշցենենք, որ Եղիազար Վարդանյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր էր ընտրվել 2020 թ. նոյեմբերի 16–ին: