ԳլխավորԿրթաթոշակԿրթություն

«Ժիրայր Նիշանյան» հիմնադրամի կրթավճար՝ ՃՇՀԱՀ-ի առաջին կուրսեցիների համար

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) բակալավրիատ ընդունված առկա ուսուցմամբ առաջին կուրսեցիների համար Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի շրջանակում հայտարարում է կրթավճարի մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք.

ա) ընդունվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի՝ ճարտարապետության, դիզայնի, արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետների առկա ուսուցմամբ առաջին կուրս,

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և բուհի քննությունները հանձնել են գերազանց կամ լավ գնահատականներով,

գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են:

Ըստ  «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար»  ծրագրի մրցույթին մասնակցելու կարգի՝  վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ՃՇՀԱՀ ուսանողները պետք է 2021 թ.  օգոստոսի 1-15-ը ներառյալ Երևանի Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն կամ նշված էլ․ փոստով (edik.karapetyan@far.ammane.khachatryan@far.am) ուղարկեն հետևյալ փաստաթղթերը.

դիմում (ձևը հայտարարությանը կից ներկայացված է, կարող եք ստանալ՝ նաև դիմելով վերոհիշհալ հասցեներով կամ ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին  (Fund for Armenian relief),

անձնագրի պատճեն,

1 լուսանկար (3×4 սմ չափսի),

միջնակարգ կրթության վկայականի պատճեն,

բուհ ընդունվելու մասին հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակի պատճեն,

միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,

ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),

տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ։ Եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն՝ պարզաբանումով՝ ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին։

հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:

Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով՝

ներկայացված փաստաթղթերի քննում,

առցանց հարցազրույցի անցկացում դիմումատուի և ընտանիքի անդամների ներկայությամբ:

Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը օգոստոսի 24-31ը :

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:

Comment here