Սիրելի՛ ուսանողներ, շտապեք, ԱրՊՀ ամառային դպրոց-ճամբարին մնացին հաշված օրեր։ Ճամբարին մասնակցելու հրավերներ են ուղարկվել նաև ԱրՊՀ գործընկեր ՀՀ բուհերին, տեղեկացնում են Արցախի պետական համալսարանից։
Դիմում-հայտերի ընդունման ժամկետները երկարաձգվել են մինչև հուլիսի 28-ը։ Հավելյալ հարցերի համար կարող եք զանգահարել ԱրՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արա Սարգսյանին 097 30 04 32 հեռախոսահամարով:
ԱրՊՀ ուսանողական միջազգային ամառային վրանային ճամբարը տեղի կունենա օգոստոսի 1-ից 10-ը Պատարայի տարածքում:
Ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու նաև պաշտոնական հանդիպումների, հրատապ թեմաներով դասախոսությունների, բանավեճերի ու քննարկումների, ճանաչողական արշավների, էքսկուրսիաների, մարզական և մշակութային ծրագրերի:
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝ ուսանողական տոմսի պատճեն, անձնագիր (անձնագրի պատճեն)։
Comment here
You must be logged in to post a comment.